Ստեփանյանների Գաստրո բակ
Մեր մասին
Հայաստանի Արենի գյուղը գինեգործության բնօրրաններից մեկն է։ Այստեղ է գտնվում վայրի խաղողի մշակման հնագույն օջախներից մեկը՝ 6100 տարի վաղեմության Արենի-1 գինեգործարանը։ Պատահական չէ, որ Արենի գյուղում յուրաքանչյուր տարի անց է կացվում միջազգային գինու փառատոն։
Հենց Արենի գյուղում է գտնվում մեր՝ Ստեփանյանների Գաստրո Բակը։ 2007թ.-ից ի վեր մեր առաքելությունը զբոսաշրջիկներին հայկական գինեգործության և խոհանոցի լավագույն ավանդույթները փոխանցելն է։ Մոտ երկու տասնամյակ հազարավոր զբոսաշրջիկներ մեր սրահում համտեսել են հայկական լավագույն ճաշատեսակները, գինի են վայելել, արտադրասում ծանոթացել գինու պատրաստման տեխնոլոգիաներին, շրջել խաղողի և մրագատու այգիներով, ծանոթացել մեղվապահության և չրի արտադրության գաղտնիքներին։
Գինեգործություն
Գինեգործություն մեզ փոխանցվել է սերնդից սերունդ, և մենք որոշել ենք հոբբին վերածել հաջողակ բիզնեսի։
Ավանդական խոհանոց
Մեր այգում գտնվող տաղավարները ստեղծվել են այն նպատակով, որ հաճախորդները կարողանան վայելել հայկական խոհանոցի բոլոր բարիքները, խմել ավանդական գինին և զմայլվել տաղավարից դեպի հին եկեղեցի և ժայռեր բացվող հիանալի տեսարանով։ Մեր խոհարարներին սերնդեսերունդ փոխանցվել են հայկական խոհանոցի գաղտնիքները, որոնք նրանք պատրաստ են մատուցել Ձեր սեղանին։
Վարպետաց դասեր
Հայկական ճաշատեսակների և քաղցրավենիքների լավագույն ավանդույթները մենք պատրաստ ենք կիսել մեր հաճախորդների հետ։ Պարբերաբար անցկացվող վարպետաց դասերի շրջանակում մեր հաճախորդները իրենց ձեռքով պատրաստում են գաթա, ղափամա, սուջուխ, տոլմա և այն։ Այսինքն, մեր հաճախորդները ոչ միայն համտեսում են լավագույն ուտեստներ, այլև հայկական խոհանոցի գիտակների օգնությամբ սովորում, թե ինչպես կարող են դրանք պատրաստել իրենց տանը, իրենց խոհանոցում։